3 սեպտեմբերի 2019 - 11:00 AMT
Արթուր Ալեքսանյանի պատվին կառուցվելիք մարզադպրոցի նախագիծը պատրաստ է

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին Գյումրիում կառուցվելիք մարզադպրոցի նախագիծը պատրաստ է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեսանյութ է հրապարակել:

«Գյումրիում կկառուցվի ահա այսպիսի հոյակերտ մարզադպրոց՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020-ին: Ներսում կլինի նաև 1000 տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի մրցումներ անցկացնելու համար»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: