Փոխնախարար. ՌԴ վարորդական վկայականների մասին օրենքը ՀՀ համար խտրական է

Փոխնախարար. ՌԴ վարորդական վկայականների մասին օրենքը ՀՀ համար խտրական է

PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով այն խնդիրներին, որոնք առաջանում են ՌԴ-ում Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդների համար, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի համապատասխան օրենքի ընդունումն, ըստ էության, հակասում է ԵՏՄ պայմանագրին:

Նա նկատել է, որ վարորդական վկայականների մասին ՌԴ-ում ստորագրված օրենքը ԵՏՄ-ի խնդիր չէ, այլապես ՀՀ-ն դա թույլ չէր տա, հայտնում է Aysor.am-ը:

«Այդ հարցը քննարկվելէ ԵՏՄ-ում, դրա համար տանում են մի ուրիշ ճանապարհով, ասում են՝ եկեք բոլորս այդ ոլորտի շուրջ մի համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկարատև է, իսկ մեր վարորդներն այսօր այդ խնդիրն ունեն: Ընդունված օրենքը խտրական է Հայաստանի նկտամամբ, որովհետև ԵՏՄ անդամ բոլոր պետությունների վրա, բացի Հայաստանից, այդ պահանջը չկա», - ասել է փոխնախարարը:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ասել է, թե տպավորություն է, որ որոշումները ոչ թե կոնսենսուսային են խնդիները լուծում, այլ ԵՏՄ բոլոր անդամները ադապտացվում են ռուսական կողմի որոշումներին, ինչը լուրջ խնդիր է:

Շավարշ Քոչարյանն էլ արձագանքել է.«ԵՏՄ-ում, այո, կոնսենսուսային է, բայց եթե անդամ պետություններից մեկը ընդունում է ակտ կամ օրենսդրական ակտ, որը այլ անդամ պետությունների շահին և պայմանագրին է հակասում, առաջանում է խնդիր: Տվյալ պարագայում Դուք ճիշտ եք՝ Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որն, ըստ էության, մեզ դրել է խտրական վիճակի մեջ»:

Ռուսաստանում գործող օրենսդրությունն արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողներին, մեքենա վարելով, աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---