Սեպտեմբերի 4-5-ին Երևանում տեղումներ չեն սպասվում

Սեպտեմբերի 4-5-ին Երևանում տեղումներ չեն սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ն առանձին շրջաններում, 6-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում՝սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +28-30 աստիճանի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---