Նախագիծ. Գրպանահատներին դատելու համար տուժողի բողոքը պարտադիր չի լինի

Նախագիծ. Գրպանահատներին դատելու համար տուժողի բողոքը պարտադիր չի լինի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը, որով փոփոխություններ են արվում գրպանահատությանը վերաբերող կարգավորումներում։

Ազգային ժողովում նախագծի ընդունման դեպքում այսուհետ պարտադիր չի լինի, որ տուժողները բողոքեն։ Ինքը՝ պետությունը, կարող է հայց ներկայացնել ու գրպանահատության մեղադրանք առաջադրել առանց տուժողի ցանկության, հայտնում է Shantnews-ը։

Քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ սա արվում է պրակտիկան հաշվի առնելուց։ Հայտնի է, որ մինչև հիմա գրպանահատների մեծագույն մասը բռնվում, բայց չի դատապարտվում, քանի որ տուժողների հետ համաձայնության են գալիս, նրանք էլ հետ են վերցնում իրենց բողոքները։ Դրա հետևանքով գրպանահատների մեծ մասը շարունակում է անարգել կատարել գողություններ, հատկապես՝ հանրային տրանսպորտում։

Այս նախագծի հեղինակները որոշել են վերջ դնել այդ պրակտիկային։ Սրա արդյունքում գրապանահատների դեմ մեղադրանք կառաջադրվի նույնիսկ այն դեպքում, երբ տուժողը որևէ բողոք չունենա։

Գրպանահատության համար պատիժ նախատեսող 177 հոդվածի 1-ին մասով 2015-17թթ. քրեական վարույթ է իրականացվել 5160 մարդու նկատմամբ։ Նրանցից 4045-ի դեմ քրգործ չի հարուցվել, 780-ի դեմ հարուցված գործերը կարճվել են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---