16 հոկտեմբերի 2008 - 15:37 AMT
Հոկտեմբերի 19-ին Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը
Հոկտեմբերի 19-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Այս մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտում: Երեւան կատարելիք այցի ընթացքում Ռոբերտ Սիմոնսը կհանդիպի հանրապետության ղեկավարության, ինչպես նաեւ Երեւանի պետական լեզվաբանական ինստիտուտի ուսանողների հետ: