Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում լուսավորության՝ «ինքնաշեն լուծումը» կփոխարինվի LED-ով 3 սեպտեմբերի 2019 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ուղիղ գծով 700 մետր հեռավորություն և շուրջ 10 կմ երկարությամբ շփման հատված ունի հարևան երկրի հետ: Հակառակորդի կողմից թիրախավորվելու առումով՝ ամենառմբակոծված գյուղերից է համարվում հանրապետությունում: Սրանք Տավուշի մարզի՝ համայնքների մասին ներկայացված պաշտոնական տվյալներից են: Գյուղի առաջնային խնդիրներից է արտաքին լուսավորությունը: Մեկ տարի առաջ, սեփական ուժերով փորձել են լուծել այն: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ խնդիրը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես՝ ինչպես հնարավոր է եղել: Գործի է դրվել հնարամտությունը՝ հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու համար: Տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին ամրացվել են լուսատուներ: Իսկ դրանք անձրևաջրերից պաշտպանելու համար՝ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: Գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը համոզված է, որ լուսավորության խնդրի լուծման դեպքում, հակառակորդը չի համարձակվի ակտիվություն դրսևորել կամ հետախուզության փորձ անել: Գյուղի «ինքնաշեն» լուսավորությունը շուտով կփոխարինվի LED համակարգով: Այդ հարցում, երիտասարդ վարչական ղեկավարին և գյուղին աջակցելու պատրաստակամություն են հայտնել մարզերում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները: Ներքին Կարմիրաղբյուրն հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրնում: Բնակչության թվի աճ արձանագրող գյուղի համար նման աջակցությունը կարևոր է: «Երբ ծրագիրն իրականացվի և գյուղը լուսավորվի մինչև գիշերվա 3-ը՝ հակառակորդը չի համարձակվի մտածել հետախուզության մասին: Մենք փորձել ենք խնդիրը լուծել, սակայն դա արել ենք մեր հնարավորության սահմաններում: Նման աջակցությունը շատ կարևոր է մեզ համար: Գյուղացուն պետք են խաղաղություն, աշխատանք և ուշադրություն՝ անտեսված չզգալու համար»,-ասել է գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը: Ընթացիկ տարում, Ներքին Կարմիրաղբյուրի արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի: 900 բնակիչ ունեցող գյուղն ունի ժողովրդագրական հուսադրող ցուցանիշ: Տեղի դպրոց է հաճախում 76 աշակերտ, իսկ մանկապարտեզ՝ 42 սան: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |