ՖԻՖԱ-ն ներկայացրել է Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի լոգոն

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի լոգոն

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է աշխարհի առաջնության լոգոն: Առաջնությունն անցնելու է Կատարում 2022-ին:

Տարբերանշանը, որը հրապարակվել է Twitter-ում, «մարմնավորում է այն իրադարձության կերպարը, որը միավորում և գրավում է աշխարահը, ինչպես նաև ցուցադրում է տեղի և տարածաշրջանի արաբական մշակույթի վառ տարրերն ու հղումներ անում գեղեցիկ խաղին»:

«ՖԻՖԱ-ն և ընդունող երկիրը՝ Կատարը, ևս մեկ կարևոր հանգրվանի են հասել աշխարհի կարևորագույն ֆուտբոլային իրադարձության ճանապարհին»,-ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»:

Այն մասին, որ ԱԱ-2022-ը Կատարն է ընդունելու, հայտարարվեց 2010-ի դեկտեմբերի 2-ին: Առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---