ԵՊԲՀ ռեկտորը դատի կտա Արսեն Թորոսյանին 4 սեպտեմբերի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ «Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, թե հստակ, ինչ պահանջներ են ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ օրինական, ազատ անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,-ասել է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, հայտնում է Panorama.am-ը։ Սեպտեմբերի 3-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից: Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում նա այդ ամենն իր դեմ ուղղված արշավ է համարել՝ հայտարարելով, որ այն կազմակերպել է Արմեն Մուրադյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |