Աշոտ Վարդապետյանը՝ շախմատի Աշխարհի գավաթի գլխավոր մրցավար 4 սեպտեմբերի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Վարդապետյանը գլխավոր մրցավարի աշխատանք կատարել է նաև Վիշվանաթան Անանդ – Բորիս Գելֆանդ (2012-ին) և Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն (2012-ին) աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերում: Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա աշխարհի գավաթի խաղարկությունում: «Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին շրջանում Լևոն Արոնյանը կմրցի եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, Ռոբերտ Հովհաննիսյանն ուժերը կչափի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը կհանդիպի իրանցի Ալիրեզա Ֆիրուզջային: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |