Նոր «Ջոկերը»՝ ամենապահանջված կինոկոմիքս 5 սեպտեմբերի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» նոր ֆիլմը պատմության մեջ ամենաբարձր գնահատված կինոկոմիքսն է: Տվյալները վերցվել են International Movie Database (IMDb) կայքից: Ֆիլմի վարկանիշը, որն էկրան կբարձրանա հոկտեմբերին, 9,7 միավոր է 10-ից: Ֆիլմն առաջ է անցել Քրիսթոֆեր Նոլանի «Սև ասպետից», որը 9 միավոր է հավաքել IMDb-ում: Ավելին, «Ջոկերն» առաջ է անցել նաև ամենամեծ հասույթ ունեցող «Վրիժառուները. Վերջաբան» ֆիլմից, որը գնահատվել է 8,6 միավոր, գրում է «Իզվեստիան»: Օգոստոսի 28-ին համացանցում հրապարակվել է «Ջոկերի» եզրափակիչ թրեյլերը, իսկ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Վենետիկի փառատոնում: Ֆիլմի ցուցարդությունն աժիոտաժ և մեծ հերթեր է առաջացրել: Հատկապես քննադատների մեծ գնահատանքին է արժանացել Խոակին Ֆենիքսի խաղը, որը գլխավոր դերն է կատարում: Ֆիլմում նկարահանվել է նաև Ռոբերտ դե Նիրոն: Ֆիլմը պատմում է Բեթմենի հակառակորդ Արթուր Ֆլեքի մասին, որը տառապում է մենթալ խնդիրներից և ընտանեկան անախորժություններից և որից հասարակությունը երես է թեքել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |