Որքանով կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը հունվարի 1-ից 5 սեպտեմբերի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանում է տարածել այն մասին, թե որքանով կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ․ հունվարի 1-ից: Հայաստանի համար մինչև վերոնշյալ ժամկետը գործում էր անցումային շրջան՝ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով։ Այժմ շրջանն ավարտվում է։ Ըստ այդ, նոր ավտոմեքենաների համար 2020-ի հունվարի 1-ից ՀՀ համար գործող մաքսատուրքը կկազմի 15%։ 5-7 տարեկան, մինչև 3000 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի 20%, սակայն ոչ պակաս, քան 0․44 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։ Նույն տարիքի մեքենաները 3 խորանարդ լիտրից մեծ աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի նույն 20 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 0․8 եվրո՝ յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար։ 7 տարեկանից հին մեքենաների մաքսատուրքը կազմելու է 1․4-1․6 եվրո՝ 1 խորանարդ սանտիմետրի համար։ Առավել մանրամասն կարգին կարելի է ծանոթանալ Եվրասիական հանձնաժողովի կայքում։
ԵՏՄ անդամակցության շրջանակներում իրականացված բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանը ստացել է իրավունք 5 տարի ժամկետով պահպանել մարդատար ավտոմեքենայի համար գործող մաքսատուրքի դրույքաչափը` 10%, ինչն էականորեն ցածր է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագներից: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |