Եվրոխորհրդարանն անհանգստացած է Ադրբեջանի նախագահական ընտրություններում մրցակցության բացակայությամբ17 հոկտեմբերի 2008 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի բոլոր յոթ թեկնածուները մասնակցել են քվեարկությանը, որն անվիճելի էր: Բայց չկար նախընտրական պայքար, եւ հիմնական ընդդիմական կուսակցությունները բոյկոտում էին ընտրությունները` վկայակոչելով լուրջ խոտանները հավասար պայմանների համար: Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետեւելու Եվրոխորհրդարանի առաքելության եզրակացության մեջ: «Գործող նախագահ Իլհամ Ալիեւը հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 80%-ը քվեարկության ներկայացածների 75%-ի դեպքում: Ընտրությունների օրվա ընթացքում Եվրոխորհրդարանի պատվիրակությունը վկա էր Ադրբեջանում միջազգային չափանիշների եւ վերցրած պատասխանատվության ուղղությամբ առաջընթացին, չնայած խախտումների թվին: Ընտրություններից հետո Եվրոխորհրդարանի, ԵԱՀԿ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների Բյուրոյի (ԵԱՀԿ/ԺԵւՄԻԲ) եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Համաժողովի (ԵԽԽՀ) կողմից հրապարակվել է ընտրությունների նախնական արդյունքի համատեղ հայտարարությունը: «Մեր դիտորդությունների համաձայն Ադրբեջանի նախագահական ընտրությունները լավ էին նախապատրաստված եւ հանգիստ մթնոլորտում անցան: Բայց մենք ցավում ենք մրցակցության բացակայության համար, որն արտահայտվեց ընդդիմական կուսակցությունների բոյկոտում, ինչը հանգեցրեց իսկական նախընտրական քարոզարշավի բացակայության: Անկասկած, Ադրբեջանի մասնակցությունը Եվրոպայի հարեւանության քաղաքականությանը զգալիորեն նպաստում է դեպի միջազգային չափանիշները շարժվելու, լիարժեք ժողովրդավարացման հետ կապված պարտականությունների եւ օրենքի գերակայության գործընթացի առաջխաղացմանը»,- Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսին ասել է Առաքելության ղեկավար Մարի-Անն Իսլեր Բեգինը: Եվրոխորհրդարանի` Մարի-Անն Իսլեր Բեգինի (Ֆրանսիա) ղեկավարած Առաքելության մեջ մտնում էին նաեւ Հարավային Կովկասի հարցով Եվրոպառլամենտի համատեղ կոմիտեի համանախագահ Արպադ Դուկա-Զոլուոմին (Սլովակիա), Ալոիզ Պետերլեն (Սլովենիա), Եվգենի Կիրիլովը (Բուլղարիա), Ռոբերտ Էվանսը (Մեծ Բրիտանիա) եւ Ադամ Բիելանը (Լեհաստան): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |