6 սեպտեմբերի 2019 - 12:25 AMT
Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և այլոք Հայ գործարարների ասոցիացիա են հիմնել

Ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարներ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հիմնել են «Հայ գործարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Ասոցիացիան գրանցվել է Մոսկվայում: Կարապետայնը կազմակերպության նախագահն է, հայտնում է Ինտերֆաքսը:

Կարապետյանից բացի, ասոցիացիայի հիմնադիրների թվում են նրան ենթակա Ֆորա բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիրի» առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանը, գինի ներկրող «Լուդինգի» համասեփականատեր Արմեն Շահազիզյանը և այլոք: