6 սեպտեմբերի 2019 - 13:19 AMT
Հայաստանը 2019-ի ամռանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած երկրների ցանկում է

Հայաստանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած օտարերկրյա ուղղությունների տասնյակում է, գրում է Pravda.ru-ն՝ Skyscanner-ի հետազոտողների տվյալների վրա հղում անելով:

Այս ամառ ռուս զբոսաշրջիկների կողմից հաճախ ամրագրվող ուղղությունների առաջին եռյակում են Իտալիան, Թուրքիան և Իսպանիան:

Տասնյակում են նաև Մոնտենեգրոն, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Ֆրանսիան և Հայաստանը:

Ռուս զբոսաշրջիկների ամառային նախընտրելի ուղղությունների ցանկում են նաև Վիետնամը, Հնդկաստանը և Ինդոնեզիան: