«Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական առողջապահական ծրագիրը՝ Տավուշում (վիդեո) 6 սեպտեմբերի 2019 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Տավուշի մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական առողջապահական ծրագիրը։ Չորրորդ տարին անընդմեջ բանկի աջակցությամբ UMAF-ի բժիշկներն իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ՝ տեղում ստուգելով երեխաների տեսողությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար պատրաստում և նվիրում անհրաժեշտ ակնոցներ: Ծրագրի շրջանակում այս տարի Տավուշում հետազոտվել է մոտ 600 երեխա։
«Տեսողությունը շատ կարևոր է երեխաների համար, որովհետև, երբ նրանք լավ չեն տեսնում, չեն կարողանում լավ հետևել իրենց դասերին: Լավ սովորելու համար պետք է լավ տեսնել: Ուրիշ քաղաքներից էլ երեխաներին ավտոբուսով ենք բերում. կազմակերպում ենք, որպեսզի երեխաները կարողանան գալ և ճանապարհային խնդիրներ չունենան։ Շնորհակալ ենք մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին․ արդեն մի քանի տարի է բանկն է ծրագրին հարկավոր գումարի մեծ մասը տրամադրում։ Այդ միջոցներով կազմակերպում ենք անհրաժեշտ սարքավորումների տեղափոխումը Ֆրանսիայից Հայսատան ու իրականացնում նաև կազմակերպչական այլ աշխատանքներ»,- նշել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության անդամ, ծրագրի համահիմնադիր Պետրոս Օհանյանը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և UMAF-ի գործակցությունը մեկնարկել է 2016 թվականին, որի շրջանակում յուրաքանչյուր տարի ֆրանսահայ բժիշկները Բանկի աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում երեխաների համար իրականացնում են ակնաբուժական ավճար ծրագիր:: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |