Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Իրան

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Իրան, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Ազգային անվտանգության քարտուղարի` Թեհրան այցելելու մասին պայմանավորվածությունը կայացել էր դեռեւս Արթուր Բաղդասարյանի` Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սագայանի հետ հանդիպման ժամանակ: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությանը եւ անվտանգությանը առնչվող հարցերի լայն շրջանակ: Փոխանցելով Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի ողջույնները` դեսպանը կարեւորել է հայ-իրանական համագործակցության շարունակական զարգացումը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---