Էրդողան. Անկարան կարող է բացել դռները Եվրոպա գնացող փախստականների առջև 6 սեպտեմբերի 2019 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ են բացել դռները Եվրոպա գնացող փախստականների առջև, եթե Արևմուտքից անհրաժեշտ օգնություն չստանան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ թուրքական A Haber-ին հղումով: «Կամ կօժանդակեք մեզ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում, կամ մենք ստիպված կլինենք բացել մեր սահմանները: Կամ մեզ օգնություն ցույց կտաք, կամ ոչ ոք ոչնչից չպիտի փոշմանի», - ասել է Թուրքիայի նախագահը: Ընդ որում, Թուրքիայի առաջնորդը վերահաստատել է մինչև սեպտեմբերի վերջ անվտանգության գոտի ստեղծելու մտադրությունը: Էրդողանն իր խոսքում նշել է, որ նպատակ ունեն անվտանգության գոտում տեղակայել 1 միլիոն փախստականի: 2019-ի օգոստոսի 7-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը համաձայնության էին եկել Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման կենտրոնի ստեղծման շուրջ: Օգոստոսի 12-ին Սիրիայի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա գտնվող թուրքական Շանլիուրֆա քաղաքում տեղակայվել էր ամերիկացի զինվորականների առաջին խումբը, որը պետք է աշխատեր այդ կենտրոնում: Երկու երկրի կողմից ստեծված կենտրոնի նպատակն է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտու կառուցումը, ինչը հնարավորություն կտա ապաստանել Թուրքիա գնացած սիրիացի փախստականներին, ինչպես նաև պաշտպանական գոտի կստեղծի այդ երկրի սահմանի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |