Դենիել Ֆրիդ. ԵԱՀԿ ՄԽ-ն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ամենաարդյունավետ ձեւաչափն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, եւ դրանք համարում է տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ու տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական: Զրուցակիցները խոսել են հայ-ամերիկյան փոխգործակցության, դրա զարգացման հեռանկարների ու հնարավորությունների մասին, մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:



Կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները համարել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենարդյունավետ ձեւաչափը: Նրանք նաեւ համակարծիք են եղել, որ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորություններին: Խոսվել է նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումների, մարտի 1-ի դեպքերի անաչառ քննության, անազատության մեջ գտնվողների խնդրի վերաբերյալ: Կարեւորվել է երկրում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացումն ու ամրապնդումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---