Երևան է բերվել ևս 1000 նոր աղբաման (վիդեո) 7 սեպտեմբերի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ջրվեժից, որտեղ հավաքվում են ներկրվող նոր աղբամանները, ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Դրանք կտեղադրվեն վրչական շրջանների հիմնական փողոցներում, իսկ փոխարինվածները կտարվեն բակային տարածքներ»,- ասված է գրառման մեջ։ Երևանի ավագանին օգոստոսի 9-ին արտահերթ նիստում որոշել է աղբահանության և սանիտարական մաքրման համար լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնել: Քաղաքապետարանը գումարն ուղղելու է տրանսպորտային սարքավորումների ձեռք բերմանը՝ 1.5 մլրդ դրամ, հնամաշ, այրված կամ ջարդված աղբամանները փոխարինելուն՝ 155 մլն դրամ։ Նախատեսվում է գնել 5 փոշեկուլ ավտոմեքենա, որոնք կմաքրեն մայթերն ու գազոնները, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, որոնք կմտնեն բակեր, 22 ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 փոքր աղբահավաք մեքենա, 3 միավոր աղբաման լվացող մեքենա, որ աղբամանները քլորաջրով լվացվեն, ախտահանվեն և 1000 մետաղական աղբարկղ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |