Վարչապետը խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները

Վարչապետը խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին և նոր ՇՄԱԳ անցկացնելու հնարավորությանը, պաշտոնապես խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները:

«Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները», - ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ կառավարությունն արգելի Ամուլսարի հանքի շահագործումը, ապա դա կարող է դիտարկվել «որպես խտրական մոտեցում»։

Անդրադառնալով նոր ՇՄԱԳ-ի անցկացման հավանականությանը՝ վարչապետն ասել է, որ օրենսդրությամբ մեխանիզմ չկա, որ նախարարը որոշի, որ նոր ՇՄԱԳ պիտի իրականացվի։ «Բոլոր այն դեպքերում, երբ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն է ծագում, ստուգումների որոշակի փուլ է առաջանում՝ պարզելու փաստերը, որոնք կարող են հանգեցնել նոր ՇՄԱԳԻ-ի անհրաժեշտության։ Երբեմն դա եռամսյա, երբեմն, բնապահպանական տեսչական ստուգմամբ, 30-70 օր է պահանջում»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ Ամուլսարի հարցում կան որոշակի ազդակներ, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարվի, ապա դա կարող է հանգեցնել ՀՀ վականիշի վատթարացման:

«Դրա հետևանքները կզգանք մասնավորապես վարկերի տրամադրման գործընթացում։ Եթե մենք ասում ենք, որ Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործել, ապա հարց է ծագում՝ բնապահպանակա՞ն մտավախություններից։ Եթե այո, ապա ծագում է երկրորդ հարցը. ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Թեղուտը շահագործվի», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ որքան երկրի վարկանիշը բարձր լինի, այնքան էժան փող հնարավոր կլինի բերել երկիր՝ քաղաքացիներին ավելի էժան վարկեր տրամադրել, ինչը շատ կարևոր գործառույթ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---