Վարչապետ. Ամուլսարն ամենաշուտը կարող է շահագործվել 2020-ի 4-րդ եռամսյակում

Վարչապետ. Ամուլսարն ամենաշուտը կարող է շահագործվել 2020-ի 4-րդ եռամսյակում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին ու խնդրելով ջերմուկցիներին ապաշրջափակել հանք տանող ճանապարհները, հայտարարել է նաև, որ Բնապահպանական տեսչական մարմնին հանձնարարական է տվել Ամուլսարում սկսել ստուգումներ:

Վարչապետը հայտնել է նաև, որ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020-ի չորրորդ եռամսյակը, բայց ամենահավանական ժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է։

Ստուգումների նպատակն է պարզել մի շարք հարցերի պատասխաններ՝ տեսչական մարմինը պետք է գնա և ստուգի հայտնի, հրապարակված փաստերը: «Կան կետեր, որոնց ստուգումը տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում։ Այս հարցերի վերաբերյալ պետք է պատասխան տա Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործը։ Այն հարցերը, որոնց պատասխանները չենք ունենա տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում»,-ասել է նա։

Վարչապետը հավելել է նաև, որ անկախ ամեն ինչից, կառավարությունը կարող է իրականացնել ամենօրյա մոնիտորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար։ «Երբ կարձանագրվի որևէ խախտում, դրանք չվերացվելու դեպքում կառավարությունը կարող է, ունի այդ լծակները, հանքի շահագործումը մեկընդմիշտը արգելել», - ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---