ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԿԱՆԱԴԱ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը կգլխավորի յոթ պատգամավորներից բաղկացած պատվիրակություն, որը այցով կմեկնի Կանադա: Ինչպես «Արկա» գործակալությանը տեղեկացրել է Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սարգիս Ասատուրյանը, հայ պատգամավորները պատասխան այցով կայցելեն Մոնրեալ, Կվեբեկ, Օտտավա եւ Տորոնտո: Ասատուրյանի խոսքերով` փոխադարձ այցերը հայ եւ կանադացի պատգամավորներին յուրօրինակ հնարավորություն են ընձեռնում մտքեր փոխանակել քաղաքական համակարգերի վերաբերյալ եւ երկու երկրների միջեւ կառուցել ամուր հարաբերություններ: Նշենք, որ Կանադայի հայ համայնքում, պաշտոնական տվյալներով ընդգրկված է 43 հազար մարդ: Մինչ դեռ ոչ պաշտոնական տվյալներով, Սարգիս Ասատուրյանի նախորդ ասվածի համաձայն, Կանադայում բնակվում են մոտ 55 հազար հայ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---