Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորությունն այժմ իրական է ինչպես երբեք

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորությունն այժմ իրական է ինչպես երբեք: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» խթան հանդիսացավ երկու երկրների միջեւ երկխոսություն սկսելու համար: Ես հուսով եմ, որ առաջընթացը հարաբերությունների կարգավորման ոլորտում կշարունակվի: Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունները լրջորեն են տրամադրված երկկողմ հարաբերություններում առաջընթացի հասնելու հարցում` նույնիսկ բարդ խնդիրների առկայության դեպքում»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---