Փաշինյան. Մարությանը կառավարելու հրաշալի հատկություններ է ցուցաբերում 9 սեպտեմբերի 2019 - 17:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ևս 8 նոր աղբատար մեքենա է հասել Երևան, և նշել, որ քաղաքապետ Մարությանը կառավարելու հրաշալի հատկություններ է ցուցաբերում: «Եվս 8 լրիվ նոր աղբատար մեքենա է հասելԵրևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և մոտ 4400 աղբաման:Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: Քաղաքապետարանը մեղադրում է «Սանիտեք» ընկերությունը աղբահանությունը տապալելու, ապա՝ սաբոտաժի ենթարկելու մեջ ու պարբերաբար տուգանում ընկերությանը։ Երևանում աղբահանությունն այժմ իրականացվում է հիմնականում քաղաքապետարանի ստեղծած նոր հիմնարկի ուժերով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |