Չափումներ են կատարվել հանրապետության 7443 կմ ճանապարհների վրա 9 սեպտեմբերի 2019 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրությունն արդեն ավարտվել է: Այն իրենից ներկայացնում է ճանապարհների երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումների իրականացում: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթևեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։ Ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել ճանապարհների առկա վիճակի, երթևեկության անվտանգության և ծախսված ժամանակի մասին: Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և նպատակ ունի ստեղծել ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքական տեղեկատվական բազա: 2019-ի բյուջեով նախատեսվում է հիմնանորոգվել 78 կմ ճանապարհ՝ հիմնական շեշտը դնելով Հայաստանը դեպի Վրաստան և Իրան տրանզիտ գոտի դարձնելու վրա: 2019-ին այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի գումար է հատկացվելու և նախատեսվում է վերանորոգել 300 կմ ճանապարհ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |