iPhone 11-ի գները հայտնի են. Շնորհանդեսը սեպտեմբերի 10-ին է10 սեպտեմբերի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Slashleaks կայքում աղյուսակ է հրապարակվել, որտեղ նշված են iPhone-ի 2019 թվականի մոդելների գները: Շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 21:00-ին: Ըստ հրապարակված տեղեկության, iPhone 11-ի մեկնարկային գինը կկազմի $749, iPhone 11 Pro-ինը՝ $999, իսկ iPhone 11 Pro Max-ը կարժենա $1099: iPhone XR-ի հետնորդը կթողարկվի 64 ԳԲ մոդիֆիկացիայով, ավելի բարձր կարգի սարքերն առավելագույն կոմպլեկտացիայով ունեն 512-ական ԳԲ ներքին հիշողություն, գրում է Hi-Tech-ը: Նոր iPhone-ների գները. iPhone 11 64 ԲԳ՝ 749 դոլար iPhone 11 128 ԳԲ՝ 799 դոլար iPhone 11 256 ԳԲ՝899 դոլար iPhone 11 Pro 128 ԳԲ՝ 999 դոլար iPhone 11 Pro 256 ԳԲ՝ 1099 դոլար iPhone 11 Pro 512 ԳԲ՝ 1199 դոլար iPhone 11 Pro Max 128 ԳԲ՝ 1099 դոլար iPhone 11 Pro Max 256 ԳԲ՝ 1199 դոլար iPhone 11 Pro Max 512 ԳԲ՝ 1299 դոլար: Նշված գներն ավելի ցածր են, քան 2018-ի առաջատար iPhone XR, iPhone XS և XS Max-ի գները, Apple-ի պաշտոնական կայքից գնելու դեպքում: Հուլիսին արդեն նշվում էր այն նախնական գումարը, որը հարկ կլինի վճարել iPhone 11-ի համար: Այն ժամանակ գնի ստորին շեմը շատ ավելի բարձր էր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |