Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-18-ին Քվեբեկում տեղի ունեցան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Նախարարական 24-րդ նստաշրջանը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների 12-րդ Գագաթաժողովը, որին մասնակցում էին 70 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բառոզոն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Հոկտեմբերի 18-ի նիստին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Պետությունների ղեկավարների գագաթաժողովը որոշում կայացրեց Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին:



Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիմումն արվել էր 2008թ. ապրիլին: ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ապրիլի 22-ին Փարիզում հանդիպելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին, վերահաստատել էր Հայաստանի մտադրությունը` առավել խորացնելու ներառնվածությունը կազմակերպության գործունեության մեջ: Դրան հաջորդել էին Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի եւ Նախարարական նստաշրջանի հավանությունները, այնուհետեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հոկտեմբերի 15-ին կայացրած որոշումը:Գագաթաժողովի օրակարգի շրջանակներում քննարկվեցին նախորդ Գագաթաժողովից հետո անցած երկու տարիների ընթացքում կազմակերպության աշխատանքների մասին Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հաշվետվությունը, միջազգային կար-որություն ունեցող հարցեր:



Համաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարը: Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է Կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---