ՌԴ դեսպան․ Միհրան Պողոսյանը քաղապաստան չի ստացել

ՌԴ դեսպան․ Միհրան Պողոսյանը քաղապաստան չի ստացել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ապաստան չի տրամադրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին։ Այս մասին, 24news.am հողորդմամբ, հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, չի նշանակում, որ քաղաքական ապաստան է ստացել։ Ինչ վերաբերվում է Պողոսյանին, իմ ունեցած տեղեկություններով ընթանում է իրավական գործընթաց, համապատասխան փաստաթղթերի փոխանցում», - նշել է դիվանագետը։

Միհրան Պողոսյանը մեղադրյալ է պաշտոնական դիրքի չարաշահման ու վատնման հոդվածներով, նա գտնվում է ՌԴ-ում։ Օգոստոսի 22-ին հայկական կողմը պաշտոնապես հայտարարել էր, որ Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ռուսական կողմը հնարավոր չի համարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող կողմի (կոնկրետ դեպքում ՝ ՌԴ) ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---