Le Parisien․ Շումախերը գիտակցության է եկել![]() 11 սեպտեմբերի 2019 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որը ծանր վնասվածք էր ստացել 2013-ին դահուկ քշելիս, գիտակցության է եկել, հայտնում է Le Parisien-ը։ Սպորտսմենը գաղտնի տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի սիրտանոթային բաժանմունք։ Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը հաստատել է աղբյուրին, որ տեսել է մրցարշավորդին ու նա գիտակցության մեջ էր։ Շումախերին բուժելու է սրտային անբավարարության վրա մասնագիտացած պրոֆեսոր Ֆիլիպ Մենաշեն։ 2013-ին մրցարշավորդը ստացել էր գանգուղեղային վնասվածք ու մի քանի տարի կոմայում է գտնվել։ 2018-ի ձմռանը ԶԼՄ-ները հայտնում էին, որ Շումախերն այլևս գամված չէ անկողնուն ու արհեստական շնչառության կարիք չի զգում։ ![]() ![]() «Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում» Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |