2-3 օրով դադարեցվել է գազի առաքումը Հայաստան

PanARMENIAN.Net - 2-3 օրով դադարեցվել է բնական գազի առաքումը Հայաստան: Ինչպես ասված է «ՀայՌուսգազարդի» պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մուտքը Հայաստան, ինչը պայմանավորված է Վրաստանի տարածքում, մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերականգնողական աշխատանքներով` ձմռանը անխափան եւ հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով:



Բնակչության գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից` ստորգետնյա գազպահեստարանի հաշվին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, վերականգնողական աշխատանքները կտեւեն 2-3 օր, ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---