Վերսկսվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը․ Դատարանի մոտ 2 ցույց է12 սեպտեմբերի 2019 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվում է Մարտի 1-ի գործով դատաքննությունը, որով որպես մեղադրյալ է անցնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մայիսին Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատարանի մոտ միաժամանակ 2 ցույց է ընթանում․ մի կողմից, Քոչարյանի աջակիցներն են, որոնք պահանջում են ազատ արձակել 2-րդ նախագահին, այդ թվում, վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումը։ Մյուս կողմից, Քոչարյանի հակառակորդներն են, որոնք պահանջում են ազատ չարձակել նրան։ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։ Սեպտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր 2-րդ նախագահի պաշտպանների դիմումը՝ հակասահմանադրական ճանաչելով քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներառված չէր Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված անձանց գործառութային անձեռնմխելիությունը։ Պաշտպանները դրա հիման վրա պահանջում են դադարեցնել Քոչարյանի հետապնդումը։ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցողների թվում են ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |