ՀԲՃ-ն Փաշինյանին․ Թեղուտի հարցում սկայպ-խորհրդակցություն կազմակերպեք ՀԲ փորձագետների հետ12 սեպտեմբերի 2019 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Հայկական բնապահպանական ճակատ»-ն իր իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեղուտի հանքի պոչամբարի պատվարի վերաբերյալ արված հայտարարությանը։ Համարելով նաև իրեն վարչապետի հայտարարության հասցեատեր, ՀԲՃ-ն կոչ է արել իրենց հետ բանավիճելու փոխարեն հարցի շուրջ դրսևորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։ «Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների հետ, ովքեր ուսումնասիրել են Հայաստանի պոչամբարների վիճակը դեռ 2015-2016թթ․, ինչպես նաև Վալեքսի կողմից վարձված միջազգային ինժեներների հետ», - գրել է նախաձեռնությունը։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վերջին օրերի երկրաշարժը հերքեց Թեղուտի պատվարի փլուզման եզրին գտնվելու մասին խոսակցությունները։ Նա նշել էր, որ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր պատասխանատվություն կրելու էր: Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու,գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի և տնտեսական ցուցանիշների համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |