ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Երեւան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ի երեկոյան Երեւան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Հանդիպման պաշտոնական արարողությունից հետո, երկու պետությունների նախագահները կմեկնեն ՀՀ նախագահի նստավայր, որտեղ մեծարգո հյուրի պատվին պաշտոնական ճաշ կմատուցվի Սերժ Սարգսյանի անունից:



Այցի շրջանակներում տեղի կունենա երկու նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված ձեւաչափով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տարբեր փաստաթղթեր կստորագրվեն փոխադարձ համագործակցության մասին:



Հոկտեմբերի 21-ին երկու երկրների նախագահները կմասնակցեն Երեւանում Ռուսաստանի հրապարակի հանդիսավոր բացման արարողությանը, որը գտնվում է Մոսկվայի տան դիմաց: Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, գրառում կկատարի պատվո հյուրերի ամսագրում եւ ծառ կտնկի հիշողության ծառուղում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---