ԵԱՏՄ-ում աշխատանքի որոնման միասնական հարթակ կգործարկվի13 սեպտեմբերի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ միասին մինչև 2020-ի ավարտը մեկնարկ կտա «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգի նախագծին: Այդ մասին Մոսկվայում հայտնել են ԵՏՀ խորհրդի նիստի մասնակիցները: Նախագծի հիմնական գաղափարն է որոնման համակարգ ստեղծել, որը թույլ կտա ցանկացած քաղաքացու կամ գործատուի աշխատանք գտնել կամ էլ ծանոթանալ CV-ներին ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղզստանում: Համակարգում նաև տեղեկություն կլինի ինչպես ազատ աշխատատեղերի, այնպես էլ աշխատանք փնտրողների մասին տեղեկությունը, որը ներառված է անդամ-պետությունների զբաղվածության ոլորտին վերաբերող տեղեկատվական հարթակներում: «Նախագիծը կնպաստի ընդհանուր աշխատաշուկայի ստեղծմանը, ինչպես նաև կարագացնի աշխատանքի ազատ տեղաշարժը: Պլանավորվում է, որ համակարգի գործարկման մեկ օրացուցային տարվա արդյունքներով դրա օգնությանը դիմողների թիվը կհասնի առնվազն 1 մլն-ի, իսկ թափուր աշխատատեղերի մասին հետադարձ կապի, ինչպես նաև գործատուներից ստացված հրավերների թիվը՝ առնվազն 100 հազարի ու 10 հազարի համապատասխանաբար», – նշել են ԵՏՀ-ում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |