Կենդանիներին տանջելու, այդ թվում՝ կռվեցնելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն ԱԺ-ում է13 սեպտեմբերի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստում ներկայացրել է կենդաների հետ դաժան վարվելը քրեականացնող օրինագիծը։ Զոհրաբյանը նշել է, որ նախկինում դրա համար պատիժը վարչական էր ու ծիծաղելի տուգանքներ էին հաստատված դրա համար։ Այժմ առաջարկվում է Քրեական օրենսգիրքը 258 հոդվածով լրացնել, որով կենդանու հետ դաժան վերաբերմունքն, այդ թվում՝ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձեր անելն ու մարտեր կազմակերպելը կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատկի չափով, կամ կալանքով 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ մինչև 1 տարի։ Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, 2 և ավելի կենդանիների հանդեպ կամ մանկահասակների ներկայությամբ, պատժվում է 300-500-ապատիկի չափով տուգանքով կամ 1-3 տարի ազատազրկմամբ։ «Պոտենցիալ մարդասպանի ու կենդանուն տանջողի, ծանակողի միջև տարբերություն չկա», - ասել է Զոհրաբյանը։ «Իմ Քայլից» Քրիստինե Պողոսյանը հարցրել է՝ ինչպես է վերաբերվում, երբ ավելի շատ ազատություն պահանջող առյուծներին ու արջերին պահում են տնական պայմաններում, այգիներում ու վանդակների մեջ։ Զոհրաբյանը պատասխանել է, որ վատ է վերաբերվում ու գուցե ինքը հանդես գա նման վայրերում պահվող կենդանիների պայմանների վերաբերյալ օրենսդրական նախագծով։ «1-2 դեպքում է, երբ պայմանները համապատասխանում են, և դա էլ եմ ես համարում դաժան վերաբերմունք», - ասել է նա։ Պողոսյանն արձագանքում նշել է, որ հույս ունի՝ ապագայում կենդանաբանական այգին կկահավորվի այնպես, որ մարդիկ կանցնեն վանդակի միջով, իսկ կենդանիներն ազատ են զբոսնելու, ու նաև ընդգծել է, որ անձնական տարածքներում նմանատիպ կենդանիներ չպիտի պահվեն։ Զոհրաբյանը համաձայնվել է կենդանաբանական այգու վերաբերյալ նկատառմանը, իսկ անձնական տարածքներում վանդակների մասին խոսքերը թողել անարձագանք։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |