«Նորքի խմբի» ղեկավարը գրավով ազատ է արձակվել13 սեպտեմբերի 2019 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Նորքի խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանին 1 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է «Հետքը»։ Վարդանյանը կալանքի տակ մնացող խմբի միակ անդամն էր՝ մնացածները բաց էին թողնվել 2018-ի հեղափոխությունից հետո։ Արթուր Վարդանյանն իր խմբի մեծ մասի հետ ձերբակալվել էր ԱԱԾ ու ոստիկանության համատեղ գործողության արդյունքում 2015-ի նոյեմբերի 25-ին։ 20 հոգի, որոնց թվում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մեղադրվել էին փաստացի իշխանությունը տապալելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության, խումբը պատրաստվում էր օդում խոցել նախագահի ինքնաթիռը, գրոհել կառավարությունը, ԱԺ-ն, Հանրային հեռուստատեսությունն ու այլ ռազմավարական նշանակության շինություններ ու զավթել իշխանությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |