Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտվել են երեք թուրքեր

PanARMENIAN.Net - Նախօրեին շվեյցարական Վինտերտուր շրջանի դատարանը երեք թուրքերի դատապարտել է տուգանք վճարել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, դատարանը Ալի Մերջանին, Հասսան Քեմալին եւ Էթեմ Կայալին պարտավորել է տուգանք վճարել 4500 եւ 3600 շվեյցարական ֆրանկի չափով: 2007թ. հունիսի 30-ին Մերջանը, Քեմալը եւ Կայալը մասնակցել են Թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դոգու Պերինչեքի կազմակերպած` թուրք ազգայնականների հետ հանդիպմանը, որի ընթացքում հայտնել են, որ Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն չեն եղել: Նրանց խոսքերով, Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները «միջազգային սուտ է, որը հնարել են Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ ցարական Ռուսաստանը»:



Պատասխանողերը 10 օր ժամանակ ունեն, որպեսզի բողոքարկեն դատարանի որոշումը:



2007թ. մարտին շվեյցարական դատարանը Դոգու Պերինչեքին մեղավոր է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման հայտարարությունների հարցում անհամբերության ցուցաբերման համար եւ դատապարտել 90 օրվա պայմանական ազատազրկման կամ էլ նույն պատժին եւ 3 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանքի ($2,5 հազ.): Պերինչեքը կարող է խուսափել բանտարկությունից, եթե մոտակա երկու տարվա ընթացքում չկրկնի իր հայտարարությունները: Երեք տարի առաջ Պերինչեքը նույնպես Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---