Ղարաբաղյան հիմնախնդիր. Մոտ ժամանակներում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հիմնախնդիրը կա, եւ այն հարկավոր է լուծել: Հայաստանը պատրաստ է շարունակել Մադրիդյան առաջարկների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցությունները»,- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, առաջարկների հիմքում ընկած է ազգերի ինքնորոշման եւ մի շարք այլ` Հայաստանի համար կարեւոր հարցեր: «Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա»,- նշել է Սարգսյանը:



Դմիտրի Մեդվեդեւն իր հերթին ընգդծել է, որ տարածաշրջանում օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին հակամարտությունների ռազմական լուծման անհեռանկարային լինելը: «Վրացա-օսական հակամարտության դասերից մեկը կայանում էր նրանում, որ խնդիրները պետք է լուծել բանակցային ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա: Ես հուսով եմ, որ կողմերը բանակցային գործընթացում պատրաստ են առաջընթացի: Ամենամոտ ժամանակում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, եւ այն կացկացվի ՌԴ-ում»,- ասել է Մեդվեդեւը` ավելացնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այսուհետ էլ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխընդունելի որոշումների փնտրմանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---