21 հոկտեմբերի 2008 - 17:39 AMT
Արթուր Բաղդասարյանն ու Ռոբերտ Սիմոնսը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործացկությունը 2009-2010թթ. համար
Հոկեմբերի 21-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խնդիրները: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված Եվրոպական եւ եվրաանտլանտյան կառույցների հետ իրականացվող աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ընթացքն ու հիմնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) ընթացքի, ուղղությունների, ինչպես նաեւ համագործակցության վերաբերյալ հարցեր 2009-2010 թթ.: