Ալեքսանյան. Վնասվածքը խանգարեց, բայց դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ՝ ուրախանալու18 սեպտեմբերի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Կողոսկրի վնասվածքի պատճառով մարզիկը չէր մասնակցել առաջնության եզրափակիչ գոտեմարտին՝ վերցնելով միայն առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը: «Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- Instagram-ի իր էջում գրել է ըմբշամարտիկը: Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել առաջնության 1/8–րդ եզրափակիչում թուրք ըմբիշ Չենք Իլդեմի հետ գոտեմարտի ժամանակ: Դրանից հետո նա ևս երկու գոտեմարտ էր անցկացրել Իրանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ՝ 97 կգ քաշային կարգում նվաճելով փոխչեմպիոնի կոչումը և 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սակայն կողոսկրի վնասվածքի պատճառով նա չի չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |