Միհրան Պողոսյանը Ռուսաստանից իշխանությանը սթափվելու կոչ է անում18 սեպտեմբերի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայիս իշխանությանը մեղադրում է քինախնդրության, «ամեն ինչ քարուքանդ անելու», «շոուների հաղթարշավի» ու «ուղեղների լվացման» մեջ: «Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով և անձնական քինախնդրությամբ։ Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան»,- ասում է նախկին պատգամավորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանը մեղադրվում է վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: 2019 թ.-ի ապրիլի 13-ին դատարանը Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում էր կայացրել: Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ավելի ուշ ՌԴ դատախազությունը մերժել է նրան արտահանձնելու որոշումը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |