220 մլն դրամ՝ Անկախության օրվան. Վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի18 սեպտեմբերի 2019 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների բյուջեն 2019-ին կազմում է 220 միլիոն դրամ (մոտ $460,000)։ Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը,այս տարի առաջին անգամ այդ օրը վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, տեղեկացնում է Panorama.am-ը: Դրան կմասնակցեն մարդիկ, որոնք փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում, ապագան կապում են Հայաստանի հետ։ «Ունենք 45 հերոս, որոնք մրցանակների հավակնորդներն են։ 13 մրցանակ է լինելու, 12-ը տարբեր պաշտոնյաների, գործարարների կողմից են տրվելու հերոսներին, մեկը՝ վարչապետի»,- նշել է Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ մրցանակաբաշխության հյուրերը լինելու են վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները, ժյուրին առանձնացրել է կարճ ցուցակ, իսկ վարչապետն ընտրել է մրցանակակիրներին։ «Ժյուրին հենվել է այն չափանիշի վրա, թե ինչքան ջանք է պահանջվել տվյալ մարդուց, որպեսզի հասնի իր երազանքին, նաև ստեղծագործականությունը, նորարարչականությունն է հաշվի առնվել»,- նշել է Մովսիսյանը: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |