Գերմանիան հուսով է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները կշարունակվեն

PanARMENIAN.Net - Գերմանիան հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կշարունակվեն, եւ խնդիրը մոտ ապագայում կլուծվի: «Օգոստոսյան իրադարձությունները Վրաստանում ցույց տվեցին, որ ոչ մի հակամարտություն, այդ թվում Հարավային Կովկասի հակամարտությունները, չի կարող լուծվել ռազմական ճանապարհով եւ ուժի կիրառմամբ»,-չորեքշաբթի Բաքվում լրագրողներին է ասել Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական համագործակցության աշխատանքային խմբի ղեկավար Շտեֆֆեն Ռայխեն:



Ըստ Ռայխեի, պատվիրակության այցն Ադրբեջան իրականացվում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանձնարարությամբ. «Արտգործնախարարը հանձնարարել է մեզ ծանոթանալ Ադրբեջանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, եւ թե ինչպես է նորընտիր նախագահը մտադիր շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը», հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---