Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել շուրջ 10 դատավորի դեմ19 սեպտեմբերի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել 10-ից ավել դատավորների դեմ: Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» թերթը: Նախարարությունը չի նշում, թե կոնկրետ որ դատավորների մասին է խոսքը, սակայն, աղբյուրի հաղորդմամբ՝ նրանցից երկուսի գործն արդեն Բարձրագույն դատական խորհրդում է: Ընդ որում՝ այդ դատավորներից մեկը համաձայն չէ մեղադրանքին: Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր դատավորներին «վեթինգի» ենթարկելու մասին: Դա նշանակում է, որ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Վարչապետը նշել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար: Հունիսին Արդարադատության նախարարը հայտարարել էր, որ վեթինգ կլինի, սակայն հայեցակարգային մոտեցումները նախանշելուց հետո միայն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |