Փաշինյանն ԱԱԾ ու ոստիկանության պետերի ԺՊ-ներ է նշանակել19 սեպտեմբերի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանապետի ԺՊ։ Այս մասին է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 17-ին։ Ոչ նախկին ոստիկանապետը, ոչ կառավարությունը չեն մանրամասնել դրա պատճառները։ Նույն օրն Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշականվել Սեպտեմբերի 16-ին հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իր որոշումը պիտի սթափեցնող նշան լինի կառավարության համար։ Իր հրաժարականի պատճառները ևս չեն ներկայացվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |