Նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային19 սեպտեմբերի 2019 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռ սբ Էջմիածնոմ «Հայփոստ» ՓԲԸ-ն սեպտեմբերի 18-ին մարեց և շրջանառության մեջ դրեց նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային: 220 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 60,000 տպաքանակով: Դիզայնի հեղինակը դիզայներ Գևորգ Պողոսյանն է: Նամականիշի վրա պատկերված է Ամենայն հայոց կաթողիկոսի Վեհարանը: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է Էջմիածնի Մայր տաճարը, իսկ նամականիշի աջ և ձախ հատվածներում տեղադրված են Հայրապետական նշանակները: Նամականիշի մարումն իրականացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Մայր աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաևՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Վեհարանը Կաթողիկոսի նստավայրն է: Այդտեղ են գտնվում գահասրահն ու խորհրդարանը, կաթողիկոսական աշխատասենյակն ու ընդունարանը, Մայր աթոռի ձեռագրատունն ու ոսկեդարան-թանգարանը, կաթողիկոսական գրադարանն ու Հայոց Հայրապետի կացարանը: Վեհարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1914 թվականին ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ՝ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանի նախագծով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |