Աղաջանյան․ Վարչապետը գոհ չէր Վանեցյանից ու Օսիպյանից19 սեպտեմբերի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի գոհացրել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքը, ինչը հանգեցրել է իրենց հրաժարականներին։ Այս մասին է հայտարարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Լրագրողները հարցրել են՝ ինչու է, այդ դեպքում, Օսիպյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվել։ «Նրանք, կրկնում եմ, չեն գոհացրել, չեն բավարարել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում, և վստահաբար, երբ վարչապետը նման որոշում է կայացրել, մասնավորապես՝ պարոն Օսիպյանին նշանակել իր խորհրդական, վստահաբար՝ էդ կարգավիճակում, գտել է, որ օգտակար կլինի», - պատասխանել է Աղաջանյանը, հայտնում է «Ազատությունը»։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 17-ին։ Ոչ նախկին ոստիկանապետը, ոչ կառավարությունը չեն մանրամասնել դրա պատճառները։ Նույն օրն Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշականվել Սեպտեմբերի 16-ին հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իր որոշումը պիտի սթափեցնող նշան լինի կառավարության համար։ Իր հրաժարականի պատճառները ևս չեն ներկայացվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |