Նոր նախաձեռնություն Ամերիաբանկից՝ ուսանողների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար19 սեպտեմբերի 2019 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջատար բանկերի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ամերիաբանկի, Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում իրականցվող «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» նախաձեռնության ընթացքում Անգլիական այգում էին հավաքել ուսանողներին՝ պատմելու ֆինանսական միջոցների, դրանց տնօրինման ու անվտանգության մասին: Նախաձեռնության նպատակն է ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումը: «Հետաքրքիր էր քարտերի, ֆինանսական միջոցների ապահովագրման թեման, հատկապես կարևոր էին պլաստիկ քարտերի ու Apple Pay մասին հատվածները: Ինձ համար կարևորն էր հասկանալ, թե ինչ է պետք անել Հայաստանում այս ուղղության զարգացման համար»,- միջոցառումից հետո տպավորություններով կիսվեց Ֆրանսիական համալսարանի ուսանող Տաթևիկ Աբրահամյանը:
Միջոցառման ընթացքում թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ֆինանասական միջոցների գրագետ տնօրինման մասինխոսեց Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը: «Բանկն իմ առաջին 5 հավելվածների շարքում» դասախոսության ընթացքում Դանիելյանն անդրադարձավ նաև խնայողական վարքագիծ ձևավորելուն և ֆիանասական միջոցների գրագետ տնօրինմանը: «Դասընթացի ընթացքում ուսանողները կկարողանան ճիշտ կողմնորոշվել բանկերի առաջարկների միջև և ճիշտ կառավարել իրենց հաշիվները: Դրանով հենց ընդհանուր բանկային համակարգն է վստահելի դառնում. որքան պարտաճանաչ և պահանջկոտ է հաճախորդը, այնքան բանկը իր ծառայություները ներդնելիս մտածում է նրան գոհացնելու մասին»,- նշեց Դանիելյանը: Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր հերթիննշեց, որ թեմաներն անհրաժեշտ են ցանկացած ուսանողի՝ անկախ մասնագիտությունից:
Սարգսյանի խոսքով՝ բաց քննարկումներին հաջորդելու են նաև լսարանային դասընթացներ: Բացի այդ, նախատեսվում գործակցություն ՀՀ տարբեր կրթական հաստատություների հետ: Բանկերի միության «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրի բոլոր թեմաներն ընտրվել են հայաստանյան բանկերի հետ համատեղ, հաշվի են առնվել հաճախորդների կողմից հաճախ տրվող հարցերը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա |