$100,000 ԱՄՆ դեսպանատնից՝ Սանահինի վանական համալիրի վերականգնմանը

$100,000 ԱՄՆ դեսպանատնից՝ Սանահինի վանական համալիրի վերականգնմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ծրագրի շրջանակում $100,000 ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի մշակութային ժառանգություն համարվող Սանահինի վանական համալիրի պահպանության ու վերականգնման համար: Այս մասին ասվել է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան գրառման միջոցով:

Գումարը կտրամադրվի մասնավորապես սբ Հակոբ եկեղեցու, Գրիգոր Տուտեորդու խաչքարի և սբ Հարություն եկեղեցու պահպանության համար։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Սանահին վանքը ներկայացնում է 10-13-րդ դարերի հայկական եկեղեցաշինության լավագույն ավանդույթները, այստեղ կան ավելի քան 50 քաչքարեր, որոնց շարքում ամենաարժեքավորը Գրիգոր Տուտեորդու խաչքարն է։

Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորված ամենախոշոր՝ Մեղրու մշակութային պահպանության ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 17-ին: Երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագիրի իրականացման նպատակով տրամադրել է $510․000 դրամաշնորհ։

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին