ՊՆ-ի առաջարկը՝ փոխհատուցել հակառակորդի նախահարձակման արդյունքում տուժած զինվորներին19 սեպտեմբերի 2019 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունն առաջրկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցում տրամադրել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տուժած զինծառայողներին: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված օրենքի նախագծում նշվում է, որ զինված ուժերի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: «Այսպիսի դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ»,- ասվում է օրենքի նախագծի հիմնավորման մեջ: ՊՆ կողմից առաջարկվող օրենքի նախագիծը նպատակ ունի սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակ ապահովել հակառակորդի գործողությունների արդյունքում տուժած զինծառայողներին: Ներկայումս Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից հաշվառված է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում, 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |